Ծրագիրը օգտագործելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ներքոնշյալ լիցենզիոն համաձայնագրի հետ:

_

Ծրագրի ցանկացած ձեւի օգտագործման դեպքում, դուք անվերապահորեն ընդունում եք տվյալ լիցենզիոն համաձայնագրի պայմանները:

_

Եթե չեք ընդունում լիցենզիոն համաձայնագիրը ամբողջությամբ, դուք չեք կարող օգտագործել Ծրագիրը որեւէ նպատակով:

_

1. Ընդհանուր դրույթներ

_

1.1. Սույն Լիցենզիոն համաձայնագիրը (այսուհետ՝ Լիցենզիա) նախատեսում է Սուրրո (Surro) շարժական (բջջային) հավելվածի (այսուհետ՝ Ծրագիր) օգտագործման պայմանները եւ կնքված է ցանկացած անձի հետ, ով օգտագործում է այն (այսուհետ՝ Օգտատեր) եւ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ (այսուհետ՝ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ») միջեւ, որը հանդիսանում է սույն Ծրագրի բացառիկ իրավատերը (այսուհետ՝ Իրավատեր):

_

1.2. Կրկնօրինակելով Ծրագիրը, տեղադրելով այն շարժական (բջջային) սարքավորման մեջ կամ օգտագործելով այն ցանկացած ձեւով, Օգտատերը արտահայատում է իր ամբողջական եւ անվերապահ համաձայնությունը Լիցենզիայի պայմաններին:

_

1.3. Ծրագրի օգտագործումը թույլատրվում է միայն Լիցենզիայի պայմաններով: Եթե Օգտատերը չի ընդունում Լիցենզիայի պայմանները ամբողջությամբ, նա չի կարող օտագործել Ծրագիրը որեւէ նպատակով: Լիցեզնիայի որեւէ պայմանի խախտումով Ծրագրի օգտագործումը արգելված է:

_

1.4. Լիցենզիայի պայմաններով Օգտատիրոջ կողմից Ծրագրի անձնական ոչ կոմերցիոն նպատակով օգտագործումը իրականացվում է առանց հավելյալ վճարների: Լիցենզիայի պայմաններով չնախատեսված Ծրագրի օգտագործումը հնարավոր է միայն Իրավատիրոջ հետ հավելյալ համաձայնագրի առկայության պարագայում: Ծրագրի առանձին հնարավորությունների օգտագործման դեպքում հնարավոր է գանձվի գումար:

_

1.5. Ծրագիրը թույլ է տալիս օգտագործել տվյալների բազայի հնարավորությունը, որը ձայնա եւ տեսագրությունների, երաժշտական կատարումների տեքստերի, երաժշտական ալբոմների շապիկների եւ Ծրագրի միջոցով մատչելի դարձած այլ նյութերի հանրագումարն է (այսուհետ՝ Տվյալների բազա)՝ սույն Լիցենզիային 6-րդ կետով նախատեսված վճարման հիմունքներով: Տվյալների բազային հասանելիության իրավունքը Իրավատիրոջն է պատկանում:

_

1.6. Օգտագործելով Ծրագիրը, Օգտագործողը համաձայնվում է, որ սույն Լիցենզիայի մաս են համարվում նաեւ ներքոնշյալ փաստաթղթերը.

«Ծառայությունների մատուցման համաձայնագիրը», որը տեղադրված է համացանցում՝ http://surro.am/license-agreement/ հղումով:

«Գաղտնիության քաղաքականությունը», որը տեղադրված է համացանցում՝ http://surro.am/privacy-policy/ հղումով:

_

1.7. Սույն Լիցենզիայից բխող ցանկացած պահանջի կամ հայցի դեպքում, պետք է ուսումնասիրվեն Իրավատիրոջ գտնվելու վայրի դատարանում:

_

1.8. Իրավատերը Օգտատիրոջը կարող է տրամադրել Լիցենզիայի այլ լեզվով թարգմանությունը, այդուհանդերձ, Լիցենզիայի պայմանների թարգմանության ընթացքում հակասությունների դեպքում, իրավական ուժ ունի բացառապես Լիցենզիայի հայերեն տարբերակը:

_

2. Ծրագրի նկատմամբ իրավունքները

_

2.1. Ծրագրի եւ Տվյալների բազայի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են Իրավատիրոջը:

_

2.2. Ձայնա եւ տեսագրությունները, երաժշտական կատարումների տեքստերը, երաժշտական ալբոմների շապիկները եւ Ծրագրի միջոցով մատչելի դարձած այլ նյութերը (այսուհետ՝ Նյութեր), հանդիսանում են իրենց իրավատերերի սեփականությունը եւ պաշտպանված են օրենքով:

_

3. Լիցենզիա

_

3.1. Իրավատերը, հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիոն պայմանով Օգտատիրոջն է տրամադրում Ծրագրի բոլոր երկրներում օգտագործման ոչ փոխանցելի իրավունք՝ առանց հավելյալ վճարների, հետեւյալ պայմաններով.

_

3.1.1. Օգտագործել Ծրագիրը ուղիղ ֆունկցիոնալ նպատակով, այդ նպատակով իրականցնել նրա կրկնօրինակումը եւ տեղադրումը Օգտատիրոջ շարժական (բջջային) սարքում (սարքերում): Օգտատերը իրավունք ունի կրկնօրինակել եւ տեղադրել Ծրագիրը անսահմանափակ քանակությամբ բջջային սարքերում: Շարժական (բջջային) սարքերում Ծրագիրը տեղադրելու ժամանակ նրա ամեն օրինակին հատկացվում է անհատական համար, որը ավտոմատ կերպով փոխանցվում է Իրավատիրոջը:

_

3.1.2. Վերարտադրել եւ տարածել Ծրագիրը ոչ կոմերցիոն նպատակներով, առանց հավելյալ վճարների:

_

4. Սահմանափակումներ

_

4.1. Բացի օգտագործման քանակից կամ միջոցներից, որը ուղղակի նախատեսում է սույն Լիցենզիան կամ օրենսդրութունը, Օգտատերը իրավունք չունի փոխել, կազմալուծել, քանդել, ապակոդավորել կամ կատարել այլ գործողություններ Ծրագրի ծրագրային կոդի հետ՝ Ծրագրում օգտագործվող ալգորիթմները ստանալու նպատակով, ինչպես նաեւ Ծրագրի միջոցով ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, օգտագործել (թույլատրել օգտագործելու) Ծրագիրը այլ նպատակներով, Ծրագրի ցանկացած բաղադրիչ, որը պահպանվում է Օգտատիրոջ շարժական (բջջային) սարքում կամ այլ նյութեր, առանց Իրավատիրոջ գրավոր թույլտվության:

_

4.2. Օգտագործողը իրավունք չունի վերարտադրել կամ տարածել Ծրագիրը կոմերցիոն նպատակներով, այդ թվում ծրագրային արտադրանքների հավաքածուի մեջ, առանց Իրավատիրոջ գրավոր թույլտվության:

_

4.3. Օգտատերը իրավունք չունի տարածել Ծրագիրը այլ տեսքով, որը տարբերվում է իր ստացածից, առանց Իրավատիրոջ գրավոր թույլտվության:

_

4.4. Ծրագիրը պետք է օգտագործվի (այդ թվում տարածվի) Surro (Սուրրո) անվամբ: Օգտատերը իրավասու չէ փոխել կամ հեռացնել Ծրագրի անվանումը, իրավունքով պաշտպանված այլ նշաններ:

_

4.5. Իրավատերը իրեն իրավունք է վերապահում սահմանել ցանկացած պայմաններ, սահմանաչափեր, սահմանափակումներ (տեխնիկական, իրավական, կազմակերպչական կամ այլ), Ծրագրի ամբողջական, Նյութերի կամ Տվյալների բազայի համար եւ կարող է փոխել դրանք սեփական հայեցողությամբ՝ առանց Օգտատերերին նախապես տեղյակ պահելու: Սահմանված պայմանները, սահմանաչափերը եւ սահմանափակումները կարող են տարբեր լինել Օգտատերերի տարբեր խմբերի համար:

_

5. Ծրագրի առանձին գործառույթների օգտագործման պայմանները

_

5.1. Ծրագրի մի շարք գործառույթների կատարումը հնարավոր է համացանցին հասանելիություն ունենալու դեպքում: Օգտատերը ինքնուրույն է վճարում այդ հասանելիության համար իր կապի օպերատորին, վերջինիս պայմաններով եւ սակագներով:

_

5.2. Օգտատերը համաձայն է, որ Ծրագրի միջոցով երգացանկի կամ պահոցի ստեղծումը Օգտատիրոջ կողմից չի պաշտպանվում որպես մտավոր սեփականություն: Իրավատերը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից նման հավաքածուների օգտագործման համար:

_

5.3. Իրավատերը իրեն իրավունք է վերապահում սահմանափակել Օգտատիրոջ մուտքը Ծրագրին (կամ Ծրագրի որոշակի գործառույթներին, եթե դա տեխնիկապես հնարավոր է), սույն Լիցենզիայի բազմակի խախտումների դեպքում, կամ Օգտատիրոջ նկատմամբ կիրառել այլ միջոցներ՝ օրենսդրության պահանջների կամ երրորդ անձանց իրավունքների պահպանման համար:

_

5.4. Օգտատիրոջը հնարավորություն է տրվում Տվյալների բազայի Նյութերից ստեղծել փոփոխվող երգացանկ:

_

5.5. Ծրագիրը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը ավտոմատ կերպով ստանալու առաջարկություններ` լսելու կամ դիտելու Նյութերը: Օգտատերը սույնով տեղեկացված է եւ համաձայն է, որ այս գործառույթի համար Ծրագիրը Իրավատիրոջը տեղեկացնում է Նյութերի լսումների եւ դիտումների պատմությունը:

_

5.6. Օգտատիրոջ կողմից շարժական (բջջային) սարքավորման հիշողությունից Ծրագրի հեռացման դեպքում, Ծառայության ընթացքում Օգտատիրոջ մասին Իրավատիրոջը փոխանցված անձնական տեղեկությունը պահպանվում է Ծառայության շրջանակում: Սարքավորման մեջ սահմանված ժամկետում Ծրագրի վերատեղադրման դեպքում, Օգտատիրոջ մասին անձնական տեղեկությունը վերականգնվում է ամբողջական ծավալով:

_

6. Տվյալների բազայի օգտագործման համար վճարը

_

6.1. Ընդհանուր դրույթները

_

6.1.1. Իրավատերը վարձատրության դիմաց Օգտագործողին է տրամադրում Տվյալների բազային հասանելիություն: Վճարումը կատարվում է կանխավճարի տեսքով:

_

6.1.2. Տվյալների բազային հասանելիությունը կատարվում է Օգտատիրոջ կողմից իրականացված վարձատրության` Իրավատիրոջ կողմից ստանալու պահից, այդուհանդերձ, Իրավատերը իրավասու է մուտք ապահովել, նախքան Օգտատիրոջը կողմից վարձատությունը ստանալը: Իրավատերը իր պարտականությունը համարում է կատարված Տվյալների բազային Օգտատիրոջը հասանելիություն ապահովելու պահից:

_

6.1.3. Իրավատերը իրավասու է Օգտատիրոջը թույլատրելու հասանելիություն Տվյալների բազային` առանց հավելյալ վճարի, ծանոթության համար եւ այլ նպատակով, որը կսահմանի Իրավատերը: Իրավատիրոջ հայեցողությամբ, հասանելիությունը կարող է թույլատրվել ինպես Օգտատիրոջ կողմից կոնկրետ գործողությունների պարագայում, այնպես էլ առանց այդ նախապայմանների: Հասանելիության թույլատրման պայմանները սահմանվում են Իրավատիրոջ կողմից: Բոլոր կասկածներից խուսափելու համար, նշված մուտքի տրամադրումը Իրավատիրոջ իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

_

6.1.4. Իրավատերը իրավունք ունի փոխել Տվյալների բազային մուտքի ժամկետը եւ վարձատրության չափը միակողմանի հիմունքով:

_

6.1.5. Տվյալների բազային հասանելիության ժամկետը եւ վարձատրության չափը ենթակա չեն փոփոխության փաստացի վճարած եւ համապատասխան ժամկետով հասանելիություն ստացած Օգտատերերի համար, պայմանով, որ այն վճարված է նախքան նոր պայմանների ուժի մեջ մտնելը:

_

6.2. http://surro.am կայքը.

_

6.2.1. Ժամանակահատվածը, որով հասանելի է դառնում Տվյալների բազան (հասանելիության ժամկետը), ինչպես նաեւ տվյալ ժամանակահատվածի համար վարձավճարը նշված են կայքի համապատասխան բաժնում:

_

6.2.2. Տվյալների բազային հասանելիության ժամկետի եւ/կամ վարձավճարի չափի փոփոխության դեպքում, դրանք կիրառելի են դառնում կայքի համապատասխան բաժնում փոփոխությունների հրապարակումից հետո:

_

7. Լիցենզիայի համար պատասխանատությունը

_

7.1. Ծրագիրը (ներառյալ տվյալները) տրամադրվում է «ինչպես որ կա»: Իրավատերը որեւէ երաշխիք չի տալիս Ծրագրի կամ նրա առանձին բաղադրիչի  եւ/կամ գործառույթի անսխալ եւ անխափան լինելուն` Օգտատիրոջ սպասումներին համապատասխան, չի երաշխավորում իսկությունը, ճշտությունը, ամբողջականությունը տվյալների պատեհությունը, ինչպես նաեւ Լիցենզիայում չնշված այլ երաշխիքներ:

_

7.2. Օգտատերը սույնով տեղեկացված է ու համաձայն է, որ Ծրագրի անանուն (առանց գրանցման) օգտագործման դեպքում, Իրավատիրոջը փոխանցվում են հետեւյալ տեղեկությունները. Շարժական (բջջային) սարքի օպերացիոն համակարգի տեսակը, Ծրագրի տարբերակը եւ անհատական համարանիշը, Ծրագրի գործառույթների օգտագործման վիճակագրությունը, ինչպես նաեւ այլ տեխնիկական տեղեկություններ:

_

7.3. Ծրագրի օգտագործման/օգտագործման անհնարինության հետ կապված բոլոր հարցերը եւ պահանջները, այդ թվում Ծրագրի՝ օրենսդրության պահանջներին հնարավոր չհամապատասխանելու կամ երրորդ անձանց իրավունքները հնարավոր խախտումների վերաբերյալ, պետք է ուղղարկվեն http://surro.am կայքի հետադարձ կապի միջոցով:

_

8. Ծրագրի թարմացումը/նոր տարբերակը

_

8.1. Սույն Լիցենզիայի գործողությունները տարածվում են նաեւ Ծրագրի հետագա թարմացումների/նոր տարբերակների վրա: Համաձայնվելով Ծրագրի թարմացվող/նոր տարբերակների տեղադրմանը, Օգտատերը ընդունում է սույն Լիցենզիաի պայմանները համապատասխան թարմացումների/նոր տարբերակների համար, եթե դրանք այլ համաձայնագրեր չեն ենթադրում:

_

9. Սույն Լիցենզիայի պայմանների փոփոխումը

_

9.1. Սույն Լիցենզիան կարող է փոփոխվել Իրավատիրոջ կողմից միակողմանի հիմունքով: Օգտատերերի համար սույն Լիցենզիայի պայմանների փոփոխության ծանուցումները հրապարակվում են http://surro.am/license-agreement/ հղումով:

_

9.2. Լիցենզիոն համաձայնագրում նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից, եթե այլ նախապայմաններ չկան:

_

«Միքս Մեդիա» ՍՊԸ

Հրապարակման ամսաթիվ՝ 25.11.2016 թ․