Անձնական տեղեկության գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) գործում է ամբողջ տեղեկատվության նկատմամբ, որը «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն եւ/կամ նրա հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»), որոնք կարող են ստանալ օգտատերերից (այսուհետ՝ Օգտատեր) օգտագործման ամբողջ ընթացքում՝ կայքից, ծառայություններից կամ Ծրագրից (այսուհետ, Ծառայություններ), կամ համաձայնագրերից ու պայմանգրերից բխող պարտավորություններից: Օգտատիրոջ համաձայնությունը «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի գաղտնիության քաղաքականությանը, տարածվում է փոխկապակցված բոլոր անձանց նկատմամբ:

_

Ծառայություններից օգտվելը նշանակում է սույն Քաղաքականության եւ նշված տեղեկության մշակման պայմանների հետ անվերապահ համաձայնություն. Այդ պայմանների հետ անհամաձայնության դեպքում, Օգտատերը պետք է ձեռնպահ մնա Ծառայություններից օգտվելուց:

_

1. Օգտատերերի անձնական տեղեկությունը մշակումը «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից

_

1.1. Սույն Քաղաքականության շրջանակներում «Օգտատիրոջ անձնական տեղեկություն» հասկացվում է.

_

1.1.1. Աձնական տեղեկությունը, որը Օգտատերը գրանցման ընթացքում (հաշվի ստեղծում) իր մասին հայտնում է ինքնուրույն կամ Ծառայության օգտագործման ընթացքում՝ ներառյալ Օգտատիրոջ անձնական տեղեկությունը: Ծառայության համար պարտադիր տեղեկության տրամադրումը նշված է հատուկ ձեւով: Այլ տեղեկությունները Օգտատերը կարող է տրամադրել իր հայեցողությամբ:

_

1.1.2 Տվյալներ, որոնք Ծառայությունից օգտվելու ընթացքում ավտոմատ կերպով են փոխանցվում «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ին՝ շարժական (բջջային) սարքում տեղադրված Ծրագրի միջոցով, այդ թվում սարքի տեխնիկական նկարագիրը, ծրագրային ապահովումը, Ծառայության հասանելիության ժամկետները ու այլն:

_

1.2. Սույն Քաղաքականությունը կիրառելի է միայն Ծառայությունից օգտվելու ընթացքում մշակվող տեղեկության համար: «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն չի վերահսկում երրորդ անձանց կողմից տեղեկատվության մշակումը, որը կարող է ստացվել Ծառայության ընթացքում՝ հղումների միջոցով այլ կայքեր այցելելու դեպքում:

_

1.3 «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն չի ստուգում Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տեղեկության իսկությունը եւ չի կարող գնահատել նրա կարողությունները: Այդուհանդերձ, ենթադրվում է, որ Օգտատերը տրամադրում է հավաստի եւ բավարար չափով անձնական տեղեկություն եւ պահպանում է դրանք առկա վիճակում: Սխալ կամ ոչ բավարար տեղեկություն տրամադրելու հետեւանքների մասին ներկայացված է Օգտագործման պայմանների մեջ՝ http://surro.am/license-agreement/ հղումով:

_

2.Օգտատիրոջ անձնական տեղեկության մշակման նպատակները

_

2.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն հավաքում եւ պահում է միայն անձնական այն տեղեկությունը, որը անհրաժեշտ է Ծառայության մատուցման կամ Օգտատիրոջ հետ համաձայնագրային եւ պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, բացառապես այն դեպքերի, երբ օրենսդրությամբ է պարտադիր անձնական տեղեկության պահպանումը անհրաժեշտ ժամանակով:

_

2.2. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն անձնական տեղեկությունը մշակում է հետեւյալ նպատակներով.

_

2.2.1. Ծառայության շրջանակներում «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի հետ համաձայնագրի եւ պայմանագրի կողմի նույնականացման համար:

_

2.2.2. Օգտատիրոջը անհատականացված Ծառայությունների տրամադրման եւ համաձայնագրերի ու պայմանագրերի կատարման համար:

_

2.2.3. Որպես կապի միջոց Օգտատիրոջ հետ, այդ թվում Ծառայության օգտագործման, համաձայնագրերի ու պայմանագրերի հետ կապված ծանուցումների, հայտերի եւ տեղեկատվության ուղարկման, ինչպես նաեւ Օգտատիրոջ կողմից հարցման եւ հայտերի մշակման համար:

_

2.2.4. Ծառայությունների որակի բարելավման, օգտագործման հարմարության եւ նոր Ծառայությունների մշակման համար:

_

2.2.5. Թիրախային գովազդի նյութերի համար:

_

2.2.6. Անանուն տվյալների հիման վրա՝ վիճակագրության կամ այլ հետազոտությունների համար:

_

3. Օգտատիրոջ անձնական տեղեկության մշակումը եւ տրամադրումը երրորդ անձանց

_

3.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պահպանում է Օգտատիրոջ անձնական տեղեկությունը Ծառայությունների ներքին կանոններին համաձայն:

_

3.2. Օգտատիրոջ անձնական տեղեկության նկատմամբ պահպանվում է նրա գաղտնիությունը, բացառությամբ՝ Օգտատիրոջ կողմից անձնական տեղեկության ինքնակամ հրապարակային հասանելիությունը ոչ սահմանափակ թվով անձանց համար:

_

3.3. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրավասու է փոխանցել անձնական տեղեկությունը երրորդ անձանց, հետեւյալ դեպքերում.

_

3.3.1. Օգտատերը համաձայնել է այդպիսի գործողություններին,

_

3.3.2. փոխանցումը անհրաժեշտ է Օգտատերերին որոշակի Ծառայությունների մատուցման կամ որոշակի համաձայնագրերի կամ պայմանագրերի կատարման համար,

_

3.3.3. փոխանցումը նախատեսված է կիրառելի օրենդրությամբ՝ օրենսդրական ընթացակարգի շրջանակներում,

_

3.3.4. փոխանցումը կատարվում է բիզնեսի վաճառքի կամ այլ փոխանցման շրջանակում (ամբողջությամբ կամ մասնակի), դրանով հանդերձ, ձեռք բերողին են անցում սույն Քաղաքականության պայմանների պահպանման պարտականությունները,

_

3.3.5. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կամ երրորդ անձանց իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակով, երբ Օգտատերը խախտում է Օգտագործման համաձայնագիրը (http://surro.am/license-agreement/), սույն Քաղաքականությունը, կամ այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են Ծառայության պայմաններ,

_

3.3.6. Օգտատիրոջ անձնական տեղեկության մշակման արդյունքում ստացված անանուն վիճակագրական տվյալները, որոնք փոխանցվում են երրորդ անձանց՝ հետազոտությունների նպատակով, աշխատանքների կատարման կամ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի հրահանգով ծառայություն մատուցելու համար:

_

4. Անձնական տեղեկության փոփոխումը կամ հեռացումը

_

4.1. Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ փոխել (թարմացնել, լրացնել) իր կողմից տրամադրվող անձնական տեղեկությունը կամ դրա մի մասը Ծրագրի համապատասխան բաժնում:

_

5. Օգտատիրոջ անձնական տեղեկությունը պաշտպանելու միջոցները

_

5.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն կիրառում է անհրաժեշտ եւ բավարար կազմակերպչական ու տեխնիկական միջոցներ պաշտպանելու համար Օգտատիրոջ անձնական տեղեկությունը չթույլատրված կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, ապակոդավորումից, կրկնօրինակումից, տարածումից, ինչպես նաեւ երրորդ անձանց կողմից դրանց հետ անօրինական գործողություններից:

_

6. Գաղտնիության քաղաքականության փոփոխումը

_

6.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրավունք ունի կատարել փոփոխություններ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ: Փոփոխություն կատարելու դեպքում ընթացիկ հրապարակման մեջ նշվում է վերջին թարմացման ամսաթիվը: Քաղաքականության նոր թարմացումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Քաղաքականության նոր խմբագրմամբ այլ բան նախատեսված չէ: Գործող խմբագրությունը մշտապես հասանելի է http://surro.am/license-agreement/ հղումով:

_

6.2. Սույն Քաղաքականության եւ Օգտատիրոջ ու «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի փոխհարաբերությունները կապված Գաղտնիության քաղաքականության հետ կարգավորվում են օրենքներով:

_

7. Հետադարձ կապը. Հարցեր եւ առաջարկություններ

_

7.1. Սույն Քաղաքականության հետ կապված առաջարկությունները կամ հարցերը Օգտատերերը կարող են ուղարկել Ծառայության տեխնիկական աջակցությանը՝ http://surro.am կայքի հետադարձ կապի միջոցով:

_

Հրապարակման ամսաթիվ՝ 25.11.2016 թ․