1. Ընդհանուր դրույթներ

_

1.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ») համացանցի օգտատերերին (այսուհետ՝ Օգտատեր) առաջարկում է օգտվել իր ծառայություններից սույն ծառայությունների մատուցման համաձայնագրում նախանշված պայմաններով (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից սույն Համաձայնագրի 1.4. ենթակետով նախատեսված պայմաններին համաձայնելուց հետո:

_

1.2. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն Օգտատերերին առաջարկում է իր մի շարք ծառայություններին հասանելիություն, ներառյալ, Ձայնա եւ տեսագրություններին, երաժշտական կատարումների տեքստերին, երաժշտական ալբոմների շապիկներին (բովանդակության) անհատականացված հասանելիություն, որոնում, խմբավորում, գնում եւ այլն: Ընթացիկ բոլոր ծառայությունները, նրանց զարգացումը եւ/կամ նորերի ավելացումը սույն Համաձայնագրի առարկա են հանդիսանում։

_

1.3. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի ծառայությունների օգտագործումը կարգավորվում է սույն Համաձայնագրով, Գաղտնիության քաղաքականությամբ (http://surro.am/license-agreement/), ինչպես նաեւ այլ պայմաններով: Համաձայնագիրը կարող է փոփոխվել «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից առանց որեւէ հատուկ ծանուցման: Նոր խմբագրությամբ Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում համացանցում հրապարակելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի նոր խմբագրությամբ: Գործող Համաձայնագիրը մշտապես գտնվում է http://surro.am/terms-of-service/ հղումով։

_

1.4. Որեւէ ծառայության կամ նրա առանձին գործառույթի օգտագործման կամ գրանցման ընթացակարգ սկսելը, համարվում է, որ Օգտատերը համաձայնել է սույն Համաձայնագրի պայմաններին ամբողջությամբ, առանց որեւէ վերապահումների կամ բացառության: Որեւէ դրույթի հետ անհամաձայնության դեպքում Օգտատերը իրավունք չունի օգտվել ծառայությունից: Այն դեպքում,  երբ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից փոփոխություն է կատարվել սույն Համաձայնագրի 1.3. ենթակետով նախատեսված ընթացակարգով, որի հետ Օգտատերը համաձայն չէ, նա պարտավոր է դադարել օգտվել ծառայություններից:

_

2. Օգտատիրոջ գրանցումը. Օգտատիրոջ հաշվեհամարը

_

2.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի ծառայություններից կամ առանձին գործառույթից օգտվելու համար Օգտատերը պետք է գրանցվի, որի արդյունքում Օգտատիրոջ համար կստեղծվի յուրահատուկ հաշվեհամար:

_

2.2. Գրանցման համար Օգտատերը պետք է ներկայացնի իսկական եւ ամբողջական տեղեկություն իր մասին գրանցման ձեւաթերթիկի հարցերով եւ պահել այդ տեղեկությունները արդի վիճակում: Եթե Օգտատերը տրամադրում է սխալ տեղեկություն, կամ հիմք կա կարծելու, որ Օգտատիրոջ կողմից տրամադրված տեղեկությունը ամբողջական չէ կամ իսկական չէ, «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրավունք ունի իր հայեցողությամբ արգելափակել կամ ջնջել հաշվեհամարը, արգելել Օգտատիրոջը օգտվել ծառայությունից կամ դրա առանձին գործառույթներից:

_

2.3. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ Օգտատիրոջից պահանջել գրանցման ժամանակ տրամադրված տեղեկությունների հաստատում ու դրանց առնչվող փաստաթղթեր (մասնավորապես անձը հաստատող փաստաթղթեր), որոնց չտրամադրումը կարող է հավասարեցվել ոչ իսկական տեղեկության տրամադրմանը եւ առաջացնել սույն Համաձայնագրի 2.2. ենթակետով նախատեսված հետեւանքների: Այն դեպքում երբ Օգտատիրոջ տրամադրած փաստաթղթերի տեղեկությունը չի համապատասխանում գրանցման ժամանակ տրամադրված տեղեկությանը, նաեւ, երբ գրանցման ժամանակ տրամադրած տեղեկությունը թույլ չի տալիս նույնացնել Օգտատիրոջը, «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրավասու է արգելել հասանելիությունը հաշվեհամարին կամ ծառայություներին:

_

2.4. Հաշվեհամարում պարունակող Օգտատիրոջ անձնական տեղեկությունը պահպանվում եւ մշակվում է «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից Գաղտնիության քաղաքականության պայմանների համաձայն (http://surro.am/privacy-policy/):

_

2.5. Օգտատիրոջ հաշվեհամարին հասանելիության միջոցները.

_

2.5.1. Գրանցման ժամանակ Օգտատերը ինքնուրույն է ընտրում մուտքանունը (օգտագործողի անունը խորհրդանշող յուրահատուկ նշաններ) հաշվեհամարին մուտք ունենալու համար։ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»ն իրավասու է արգելել օգտագործելու որոշակի մուտքանուններ, ինչպես նաեւ մուտքանվանը նշանակել պահանջներ (երկարություն, թույլատրելի նշաններ եւ այլն)։

_

2.6. Օգտատերը ինքնուրույն է պատասխանատու իր հաշվեհամարի անվտանգության (նրա գաղտնիության) համար։ Օգտատերը Ծառայության շրջանակներում ինքնուրույն է պատասխանատու բոլոր գործողությունների (ինչպես նաեւ հետեւանքների) համար, ներառյալ այն դեպքերի, երբ որեւէ պայմանով երրորդ անձանց կամավոր փոխանցում է իր հաշվեհամարի համահասանելիության համար տվյալներ (այդ թվում՝ պայմանագրով կամ համաձայնագրով), բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերը 2.7. ենթակետով սահմանված կարգով ծանուցել է «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ին` իր հաշվեհամարից Ծառայություններին չարտոնված հասանելիության մասին:

_

2.7. Օգտատերը պարտավոր է անհապաղ ծանուցել «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ին իր հաշվեհամարից ցանկացած չարտոնված (Օգտատիրոջ կողմից չթույլատրված) հասանելիության մասին։ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պատասխանատվություն չի կրում տվյալների հնարավոր կորստի կամ  վնասի, ինչպես նաեւ ցանկացած այլ հետեւանքների համար, որը կարող է առաջանալ Օգտատիրոջ կողմից Համաձայնագրի սույն դրույթների խախտման պատճառով։

_

2.8. Օգտատիրոջ հաշվեհամարի օգտագործումը

_

2.8.1. Օգտատերը իրավասու չէ կոմերցիոն կամ ցանկացած այլ նպատակով վերարտադրել, կրկնել, կրնկօրինակել, վաճառել, վերավաճառել, ինչպես նաեւ օգտագործել «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի Ծառայության որեւէ մասը (ներառյալ՝ բովանդակությունը, որը Օգտատիրոջը հասանելի է դարձել Ծառայության մատուցման ընթացքում), կամ դրանց հասանելիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերը «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ից ստացել է նման թույլտվություն կամ էլ, եթե դա նախատեսված է Ծառայության մատուցման որեւէ համաձայնագրով։

_

2.8.2. Որոշ հաշվեհամարների Օգտատերերի համար Ծառայությունները կամ նրանց առանձին գործառույթները կարող են սահմանափակվել կամ արգելվել, եթե դա նախատեսված է գրանցման ժամանակ կամ որեւէ ծառայության մատուցման պայմաններով։

_

2.9. Գրանցման դադարեցումը. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրավունք ունի արգելափակել կամ ջնջել Օգտատիրոջ հաշվեհամարը, ինչպես նաեւ արգելել որեւէ Ծառայության կամ դրա առանձին գործառույթին հասանելիությունը, կամ էլ ջնջել բովանդակությունը՝ առանց բացատրելու դրա պատճառները, այդ թվում Օգտատիրոջ կողմից սույն Համաձայնագրի կամ այլ փաստաթղթերի պայմանների խախտման դեպքում, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 1.3. ենթակետով, ինչպես նաեւ համապատասխան ծառայությունից չօգտվելու դեպքերում, մասնավորապես․

_

2.10. Օգտատիրոջ հաշվեհամարի հեռացումը.

_

2.10.1. Օգտատերը իրավունք ունի ցանկացած ժամանակ հեռացնել իր հաշվեհամարը։

_

2.10.2. Օգտատիրոջ հաշվեհամարի հեռացումը կատարվում է հետեւյալ ձեւով․

_

2.10.2.1. Օգտատիրոջ կողմից Ծառայություններից հրաժարվելու (շարժական (բջջային) սարքում Ծրագրի հեռացման) կամ 12 ամիս անընդմեջ Ծառայություններից չօգտվելու դեպքում նրա հաշվեհամարը արգելափակվում է, իսկ նրա կողմից տեղադրված բովանդակությունը հեռացվում է Տվյալների բազայից։

_

2.10.2.2. Վերոնշյալ ժամանակահատվածում Օգտատիրոջ կողմից Ծառայություններից կրկին օգտվելու (շարժական (բջջային) սարքում նույն բջջային հեռախոսահամարով Ծրագրի վերատեղադրման) դեպքում, նրա հաշվեհամարը ապաարգելափակվում է (ակտիվացվում է), սակայն Օգտատիրոջ կողմից տեղադրված բովանդակությունը հնարավոր է ենթակա չլինի վերականգնման։

_

2.10.2.3. Վերոնշյալ ժամանակահատվածում Օգտատիրոջ հաշվեհամարը չակտիվացնելու դեպքում, նրա կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը կհեռացվի անվերադարձ, իսկ նրա մուտքանունը հասանելի կդառնա այլ օգտագործողների համար։ Այդ պահից սկսած տվյալ հաշվեհամարը, Օգտատիրոջ կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը կամ ցանկացած այլ տեղեկատվություն, որը կապված կլինի տվյալ Օգտատիրոջ հետ, անհնար կլինի վերականգնել։

_

3. Օգտագործման եւ պահպանման ընդհանուր դրույթները

_

3.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն իրավասու է Ծառայությունից օգտվելու համար կիրառել սահմանափակումներ բոլոր Օգտատերերի, կամ որեւէ առանձին խմբերի համար (կախված բնակության վայրից, Ծառայությունների մատուցման լեզվից եւ այլն), այդ թվում Ծառայության կամ որեւէ գործառույթի առկայության/բացակայության դեպքում։

_

3.2. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն Ծառայության շրջանակներում իրավունք ունի իր օգտագործողներին ուղարկել տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ, Օգտատերը իր համաձայնությունն է տալիս գովազդային բնույթի հաղորդագրություն ստանալու համար։ Օգտատերը կարող է հրաժարվել գովազդային բնույթի հաղորդագրությունից տվյալ գովազդային ծառայության շրջանակում։

_

4. Օգտատիրոջ բովանդակությունը

_

4.1. Օգտատերը օրենքով սահմանված կարգով  ինքնուրույն է պատասխանատվություն կրում իր կողմից տեղադրված բովանդակության համար, այդ թվում, երբ տեղադրված բովանդակությունը խախտում է երրորդ անձանց իրավունքները կամ շահերը։

_

4.2. Օգտատերը համաձայնվում է, որ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պարտավոր չէ ցանկացած բնույթի բովանդակությունը, որը տարածվել է Ծառայության միջոցով ստուգել եւ/կամ հեռացնել։ Օգտատերը գիտակցում է եւ համաձայն է, որ ինքնուրույն պետք է գնահատի բոլոր ռիսկերը, որոնք կապված են Բովանդակության օգտագործման հետ:

_

4.3. Օգտատերը գիտակցում է եւ համաձայն է, որ Ծառայության աշխատանքի տեխնոլոգիան ենթադրում է տեղադրված Բովանդակության` «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից արտատպումը (վերարտադրությունը), ինչպես նաեւ դրանց մշակումը որեւէ ծառայության տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու համար։

_

5. Ծառայությունների օգտագործման պայմանները

_

5.1. Օգտատերը Ծառայությունների օգտագործման ժամանակ իր գործողությունների համար ինքնուրույն է պատասխանատվություն կրում երրորդ անձանց առջեւ, այդ թվում, եթե այդ գործողությունները կխախտեն երրորդ անձանց իրավունքները եւ շահերը, ինչպես նաեւ գործող օրենսդրությանը համապատասխան Ծառայությունների օգտագործումը։

_

5.2. Ծառայությունների օգտագործման ընթացքում Օգտատերը իրավունք չունի․

_

5.2.1. Վերբեռնել, հրապարակել կամ այլ եղանակով տեղադրել եւ/կամ տարածել բովանդակություն, որը համարվում է ապօրինի, վնասակար, զրպարտող, վիրավորում է բարոյականությունը, ցուցադրում է (քարոզում է) բռնությունը եւ դաժանությունը, խախտում է մտավոր սեփականությունը, քարոզում է ատելություն եւ/կամ ռասսայական, էթնիկական, սեռական, կրոնական, սոցիալական հիմքերով խտրականություն, պարունակում է վիրավորանք որեւէ անձի կամ կազմակերպության մասին, պարունակում է (քարոզում է) պոռնկագրություն, մանկական էրոտիկա, գովազդում է (քարոզում է) սեռական բնույթի ծառայություն (այդ թվում՝ այլ ծառայություների տեսքով), պարզաբանում է թմրանյութի կամ նմանատիպ այլ նյութերի, պայթուցիկ նյութերի կամ զենքի պատրաստումը, օգտագործումը։

_

5.2.2. Խախտել երրորդ անձանց, այդ թվում անչափահասների իրավունքները եւ/կամ վնասել նրանց որեւէ կերպ։

_

5.2.3. Մարմնավորել մեկ այլ անձի կամ կազմակերպության ներկայացուցչի եւ/կամ համայնքի, առանց դրա համար բավարար իրավունքի, այդ թվում «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի աշխատակիցներին, Ծառայության սեփականատիրոջը, ինչպես նաեւ կիրառել ցանկացած այլ ձեւեր եւ ուղիներ այլ անձանց ապօրինի ներկայացուցչությունը ցանցում, օգտագործողներին կամ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ին ապակողմնորոշել որեւէ առարկայի կամ օբյեկտի հատկությունների նկատմամբ։

_

5.2.4. Վերբեռնել, հրապարակել կամ այլ եղանակով տեղադրել եւ/կամ տարածել բովանդակություն՝ առանց այդ գործողությունների համար բավարար իրավունքների համաձայն գործող օրենսդրության կամ որեւէ պայմանագրային հարաբերությունների։

_

5.2.5. Վերբեռնել, հրապարակել կամ այլ եղանակով տեղադրել եւ/կամ տարածել չթույլատրված հատուկ գովազդային տեղեկատվություն, սփամ, ուրիշների էլեկտրոնային փոստերի հասցեներ, բազմաստիճան ցանցային մարքեթինգ, առցանց վաստակի համակարգեր, ինչպես նաեւ«ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի Ծառայությունների օգտագործումը այդպիսի գործունեության մեջ կամ օգտագործել Ծառայությունը՝ օգտագործողներին այլ էջեր ուղղորդելու համար:

_

5.2.6. Վերբեռնել, հրապարակել կամ այլ եղանակով տեղադրել եւ/կամ տարածել վիրուսներ պարունակող որեւէ նյութ կամ համակարգչային կոդ, ֆայլ կամ ծրագիր նախատեսված հեռահաղորդակցային սարքերի կամ ծրագրային ապահովման ամբողջական կամ որեւէ առանձին գործառույթի խաթարման կամ ոչնչացման, դրանց չթույլատրված հասանելիություն ստանալու, ինչպես նաեւ վերոնշյալ տեղեկատվությանը հղում կատարելու համար։

_

5.2.7. Չթույլատրված կերպով հավաքել եւ պահպանել այլ անձանց անձնական տեղեկատվությունը,

_

5.2.8. խաթարել Ծառայության բնականոն աշխատանքը,

_

5.2.9. խթանել գործողություններ, որոնք ուղղված են Համաձայնագրով պարտադրված սահմանափակումների եւ արգելքների վերացմանը։

_

6. Ծառայությունների եւ բովանդակության համար բացառիկ իրավունքը

_

6.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից հասանելի դարձած բոլոր առարկաները, այդ թվում դիզայնի տարրերը, տեքստը, գրաֆիկական պատկերը, նկարազարդումները, տեսանյութերը, շարժական (բջջային) սարքերի եւ համակարգիչների համար նախատեսված ծրագրերը, տվյալների բազան, երաժշտությունը, հնչյունները եւ այլ առարկաները, ինչպես նաեւ տեղադրված ցանկացած Բովանդակություն, հանդիսանում է «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի, Օգտատերերի եւ այլ Իրավատերերի բացառիկ իրավունքը։

_

6.2. Բովանդակության, ինչպես նաեւ ծառայության որեւէ տարրի օգտագործումը  հնարավոր  է միայն առաջարկվող որեւէ Ծառայության գործառույթների շրջանակներում։ Ծառայության մեջ ցանկացած  Բովանդակություն չի կարող օգտագործվել առանց Իրավատիրոջ նախնական համաձայնության։

_

6.3. Օգտատիրոջ կողմից ծառայության բովանդակության անձնական ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործումը թույլատրվում է հեղինակային իրավունքի, հարակից իրավունքների, ապրանքային նշանի, հեղինակային իրավունքի այլ ծանուցումների, հեղինակի/իրավատիրոջ անվան անփոփոխ պահպանման, առարկայի անփոփոխ պահպանման եւ բոլոր այլ նշանների պահմանման դեպքում։ Բացառություն են դեպքերը, որոնք նախատեսված են անմիջապես օրենսդրությամբ կամ որեւէ ծառայության օգտագործման համաձայնագրով։

_

7. Կայքերը եւ երրորդ անձինք

_

7.1. Ծառայությունը կարող է հղում պարունակի դեպի համացանցի այլ կայքեր (երրորդ կողմի կայքեր)։ Նշված կայքերը եւ նրանց բովանդակությունը, ըստ Ծառայության որեւէ պահանջի համապատասխանելիության (իսկությունը, ամբողջականությունը, օրինականությունը, եւ այլն) չեն ստուգվում։ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքում տեղադրված որեւէ տեղեկատվության, նյութերի, ինչպես նաեւ ցանկացած կարծիքի, հայտարարության, գովազդի եւ այլնի համար, որոնք կարող են հասանելի դառնալ Օգտատիրոջը Ծառայության օգտագործման ընթացքում, ինչպես նաեւ այդ կայքերի եւ բովանդակության օգտագործման հետեւանքերի համար։

_

7.2. Հղումը (ցանկացած ձեւով) ցանկացած կայքի, արտադրանքի, ծառայության, կոմերցիոն կամ ոչ կոմերցիոն բնույթի տեղեկատվության, չի համարվում հաստատում կամ առաջարկ այդ արտադրանքների (ծառայության, գործունեության) օգտագործման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց մասին ուղղակիորեն հայտարարված է «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի ռեսուրսներում։

_

8. Գովազդը Ծառայության մեջ

_

8.1. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պատասխանատվություն է կրում Ծառայության շրջանակներում տեղադրված գովազդի համար, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։

_

9. Երաշխիքների բացակայությունը, սահամանափակ պատասխանատվութունը

_

9.1. Օգտատերը օգտվում է «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի ծառայություններից իր սեփական ռիսկով։ Ծառայությունները տրամադրվում են «ինչպես որ կա»։ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պատասխանատվություն չի կրում Ծառայության՝ Օգտատիրոջ նպատակների համապատասխանելիության համար։

_

9.2. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն չի երաշխավորում, որ ծառայությունները համապատասխանում են /կհամապատասխանեն/ Օգտատիրոջ պահանջներին: Ծառայությունները կտրամադրվեն անդադար, արագ, ապահով եւ առանց սխալների։ Արդյունքները, որոնք կարող են ստացվել ծառայություններից օգտվելուց, կլինեն ճշգրիտ եւ հուսալի, եւ կարող են օգտագործվել որեւէ նպատակով կամ որեւէ ձեւով (օրինակ, որեւէ փաստի հաստատման համար)։ Որեւէ արտադրանքի, ծառայության, տեղեկատվության եւ այլնի օգտագործման որակը կհամապատասխանի Օգտատիրոջ սպասումներին։

_

9.3. Որեւէ տեղեկատվություն եւ/կամ նյութ (այդ թվում որեւէ հրահանգ, գործողության ուղեցույց եւ այլն), որը ստանում է Օգտատերը ծառայության օգտագործման ընթացքում, Օգտատերը կարող է օգտագործել սեփական ռիսկով եւ ինքնուրույն է պատասխանատու հնարավոր հետեւանքների համար, այդ թվում վնասի համար, որը կարող դա առաջացնել։

_

9.4. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ն պատասխանատվություն չի կրում կորստի համար, որը կարող է առաջանալ Ծառայության կամ դրա առանձին ֆունկցիայի օգտագործման ընթացքում։

_

10. Այլ դրույթներ

_

10.1. Սույն Համաձայանգիրը իրենից ներկայացնում է Օգտատիրոջ եւ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի միջեւ պայմանագիր՝ ծառայության օգտագործման կարգի մասին, որը փոխարինում է Օգտատիրոջ եւ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի միջեւ բոլոր նախնական պայմանավորվածություններին։

_

10.2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող հասկացվել, որպես Օգտատիրոջ եւ «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի միջեւ գործակալական, գործընկերային հարաբերությունններ, համատեղ գործունեություն, վարձու աշխատանք կամ այլ հարաբերություն, որը նախատեսված չէ Համաձայնագրով։

_

10.3. Եթե այս կամ այն պատճառով սույն Համաձայնագրի մեկ կամ մի քանի դրույթ ճանաչվեն անվավեր կամ ուժը կորցրած, դա չի անդրադառնա Համաձայնագրի վավերության կամ մնացած դրույթների կիրառության վրա։

_

10.4. «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից անգործությունը Օգտատիրոջ կամ այլ օգտագործողների կողմից Համաձայնագրի դրույթների խախտումների դեպքում, «ՄԻՔՍ ՄԵԴԻԱ»-ին չի արգելում ավելի ուշ ձեռնարկել համապատասխան միջոցներ իր իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաեւ չի նշանակում իր իրավունքներից հրաժարում հետագայում նմանատիպ կամ համանման խախտումների դեպքում։

_

10.5. Սույն Համաձայնագիրը կազմված է հայերեն լեզվով եւ որոշ դեպքերում Օգտատիրոջը ծանոթության համար կարող է տրամադրվել այլ լեզվով։ Հայերեն եւ այլ լեզվով Համաձայնագրերի միջեւ հակասություն առաջանալու դեպքում, կիրառվում է սույն Համաձայնագրի հայերեն տարբերակը։

_

Հրապարակման ամսաթիվ՝ 25.11.2016 թ․